«Մատանիների տիրակալը» սերիալի երկրորդ եթերաշրջանը կղեկավարի կանանցից կազմված ռեժիսորների թիմը

15:29   15 դեկտեմբերի, 2022

«Մատանիների տիրակալը. ուժի մատանիները» սերիալի երկրորդ եթերաշրջանը կղեկավարի կանանցից կազմված ռեժիսորների թիմը, գրում է Deadline-ը։

Ութ դրվագից բաղկացած եթեաշրջանի ռեժիսորական թիմում կաշխատեն Շառլոտա Բրանդսթրոմը, Սանա Համրին եւ Լուիզ Հուպերը: Լրատվականի տվյալներով Բրանդսթրոմը ներգրավված է եղել նաեւ առաջին եթերաշրջանի աշխատանքներին, իսկ երկրորդ եթերաշրջանում նա կնկարահանի 4 դրվագ, իսկ գործընկերները կաշխատեն երկուական դրվագի ստեղծման համար:

«Մատանիների տիրակալը. ուժի մատանիները» նախագծում գործողությունները տեղի են ունենում «Հոբբիթ»-ի եւ «Մատանիների տիրակալ-ի» իրադարձություններից մի քանի հազար տարի առաջ:



© NEWS.am STYLE