Ջեյմս Գանն սկսել է Սուպերմենի մասին պատմող նոր ֆիլմի աշխատանքները`առանց Հենրի Քավիլի

19:21   15 դեկտեմբերի, 2022

DC Studios-ի գործադիր տնօրեն Ջեյմս Գանը սկսել է աշխատել Սուպերմենի մասին պատմող նոր ֆիլմի սցենարի վրա, գրում է Variety ամսագիրը։

Հստակեցվել է, որ Հենրի Քավիլը գլխավոր հերոսին չի մարմնավորի: Գանն իր որոշումը ավելի վաղ բացատրել էր նրանով, որ ֆիլմը պատմելու է Սուպերմենի վաղ տարիների եւ ձեւավորման մասին:

DC Studios-ի ղեկավարը նշել է նաեւ, որ հանդիպել է Քավիլի հետ եւ քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները: Ստուդիային մոտ կանգնա աղբյուրների հայտնած տեղեկությունների համաձայն`Գանն ու DC-ի համահիմնադիր Փիթեր Սաֆրանը  ծրագրում են դերասանի համար նոր դեր գտնել կոմիքսների տիեզերքում:



© NEWS.am STYLE