1981 թվականի դեկտեմբերի 15-ին բացվել է Երեւանի կամերային թատրոնը

17:32   15 դեկտեմբերի, 2022

Երեւանի կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1981 թվականի դեկտեմբերի 15-ին, սակայն թատերախումբը արդեն վաղուց հայտնի է եղել ո՛չ միայն Հայաստանում, այլ նաեւ  երկրի սահմաններից դուրս, որպես  Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Ուրախների եւ հնարամիտների ակումբ», որի ղեկավարը Արա Երնջակյանն էր:

1983 թվականին հիմնվել է Կամերային թատրոնի ջազ-տրիոն՝ Արտաշես Քարթալյանի գլխավորությամբ,որը մաս է կազմել թատերական ներկայացումներին:

Կամերային թատրոնի ներկայացումների հիմքում Արա Երնջակյանի կողմից մշակված Նույնականացման համակարգն է, որի համաձայն՝ ներկայացման ընթացքում կապ է տեղծվում դերասանների եւ հանդիսատեսի միջեւ:

Այս տարիների ընթացքում Կամերային թատրոնը ներկայացրել է ավելի քան 50 բեմադրություն, որոնցից այս պահին հայտնի են «Համլետ» -ը, «Սիրո խոստովանություն»-ը , «Ի զեն»-ը , «Կառավարական համերգ»-ը եւ «Ծննդյան վկայական»-ը:

© NEWS.am STYLE