Սերգեյ Լազարեւ, Ջամալա եւ այլք. «Եվրատեսիլ»-ի ինստագրամյան էջում հրապարակվել են 2016 թ-ի մրցույթի ամենասիրված 5 երգերը (վիդեո)

18:23   15 դեկտեմբերի, 2022

«Եվրատեսիլ»-ի պաշտոնական ինստագրամյան էջում հրապարակվել են 2016 թ-ի մրցույթի 5 ուժեղագույն երգերը:

View this post on Instagram

A post shared by Eurovision Song Contest (@eurovision)

Հնգյակում են հայտնվել Ուկրաինան՝ 2014 թվականի «1944» երգով, որը կատարում էր Ջամալան, Ավստրալիան՝ «Sound of Silence» երգով. այն կատարում էր Դամի Իմը:

Այս ցանկում է նաեւ Ռուսաստանը ներկայացրած Սերգեյ Լազարեւը`«You Are The Only One» երգով, Բուլղարիան ներկայացրած Փոլի Գենովան՝ «If Love Was a Crime» երգով եւ Շվեդիան ներկայացրած Ֆրանսը`«If I Were Sorry» երգով:

320290691_2352233188277116_8312701418268647308_n.jpg (57 KB)

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «Snap» երգը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսված 2-րդ երգը Spotify-ում:



© NEWS.am STYLE