1929 թվականի այս օրը ծնվել է կինոռեժիսոր Արման Մանարյանը

22:38   15 դեկտեմբերի, 2022

Խորհրդային ժամանակաշրջանի հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Արման Մանարյանը:

Մանարյանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 15-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Սովորել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել Երեւանի պետական կոնսերվատորիան: Այնուհետեւ սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում եւ նվիրվել կինոյին:

1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, ապա «Կարինե», «Հեղնար աղբյուր», «Վերադարձ», «Մորգանի խնամին», «Բյուրականի աստղադիտարանը» եւ այլ ֆիլմեր։ Հեղինակել է նաեւ մի քանի ֆիլմերի սցենարներ:

Արման Մանարյանը նաեւ «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է։

2012 թվականին Արման Մանարյանն արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակին: մահացել է 2016 թվականի փետրվարի 16-ին Երեւանում:



© NEWS.am STYLE