Թմրանյութի վերաբերյալ սկանդալից հետո Գրիգորի Լեփսը լքել է Ռուսաստանը

23:03   15 դեկտեմբերի, 2022

Սանտ Պետերբուրգի բարերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ սկանդալից հետո Գրիգորի Լեփսը լքել է Ռուսաստանը, գրում է Teleprogramma.pro-ն։

Նշվում է, որ Մոսկայում կայացած համերգից հետո երգչին նկատել են Ստամբուլի օդանավակայանում՝ դեպի Միլան չվերթի ինքնաթիռը նստելիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երգիչը փոխհատուցել է ծեծկռտուքի ժամանակ վիրավորված ռուս Դմիտրի Գորբաչովին հասցված բարոյական եւ նյութական վնասը։

Դեկտեմբերի 4-ին հաղորդվել էր Սանտ Պետերբուրգի բարերից մեկում երգչի եւ այցելուներից մեկի միջեւ տեղի եւնեցած ծեծկռտուքի մասին:



© NEWS.am STYLE