Baboon Animation եւ IQI Media կինոընկերություններն աշխատում են «Վինի Թուխի» պրիքվելի վրա

22:23   16 դեկտեմբերի, 2022

Ամերիկյան Baboon Animation եւ IQI Media կինոընկերությունները սկսել են Վինի Թուխի հեքիաթի պրիքվելի մշակումը: Այս մասին հայտնում է Deadline-ը։

2022 թվականից գրող Ալան Միլնի ստեղծագործությունները հանրության սեփականություն են։ Սա նշանակում է, որ ցանկացած ստուդիա եւ ռեժիսոր իրավունք ունի նկարահանել դրանք։ Վերջին անիմացիոն նախագիծը Դիսնեյի «Վիննի արջը եւ ընկերներն» էր 2011 թվականին: 2018 թվականին էկրան է բարձրացել «Քրիստոֆեր Ռոբին» գեղարվեստական ​​ֆիլմը՝ Յուեն Մաքգրեգորի մասնակցությամբ։

Նոր տարբերակի մանրամասները չեն հաղորդվում։ Աղբյուրները պնդում են, որ հաջորդ «Վիննին» ոգով նման կլինի «Պադինգթոնի արկածներին»։ Ռեժիսորը՝ DreamWorks-ի նախկին մուլտիպլիկատոր Մայք դե Սեւն է։



© NEWS.am STYLE