Ջոնի Դեփը կապիտան Ջեք Ճնճղուկի կերպարով աջակցել է անբուժելի հիվանդ երկրպագուին (վիդեո)

11:29   16 դեկտեմբերի, 2022

Ջոնի Դեփն օգնել է իրականություն դարձնել փոքրիկ երկրպագուի երազանքը՝ ուղարկելով նրան քնքուշ հաղորդագրություն եւ աջակցելով նրան սրտի մահացու հիվանդության դեմ պայքարում:

Դերասանը հուզիչ տեսաուղերձով եւ հեռախոսազանգով զարմացրել է 11-ամյա յութուբեր Քորիին՝ ներկայանալով խորհրդանշական կապիտան Ջեք Ճնճղուկի կերպարով։ Դեփը հեռախոսազրույցի ժամանակ նույնիսկ ձեւացրել է, թե ծովահենների նավի վրա է:

Հաղորդվում է, որ Քորիին երկու անգամ սրտի փոխպատվաստում են արել եւ գտնվում է պալիատիվ խնամքի տակ, բայց ցանկանում է հնարավորինս շատ YouTube բաժանորդներ ունենալ։ Դա դեռ հնարավոր է, ինչում էլ նրան օգնել է Ջոնին։ Դերասանը նրան ասել է. «Քեզ հաջողություն եմ մաղթում, ես քո թիվ մեկ երկրպագուն եմ՝ կապիտան Քորի, իմ ողջ հարգանքով ու սիրով»։

«Կապիտան Քորի… Ես հասկանում եմ, որ դու իսկական յութուբեր ես… Ես ցականում եմ քեզ ասել, որ ուրախ կլինեմ բաժանորդագրվել քո ալիքին եւ իմ բոլոր ընկերներին կասեմ, որ նրանք եւս բաժանորդագրվեն», - տեսանյութում ասել է Ջոնին:



© NEWS.am STYLE