Հայտնիներ, որոնց ընտանիքները համալրվեցին 2022-ին (ֆոտո)

16:18   26 դեկտեմբերի, 2022

Հայկական շոու-բիզնեսում 2022-ին ընտանեկան համալրումների պակաս չի զգացվել։ Մանկան ուրախալի ճիչը լսվել է հայտնիներից շատերի ընտանիքներում, ոմանց համար՝ առաջին անգամ։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է տարվա ամնաերջանիկ իրադարձության կիզակետում հայտնված հայ հայտնիներին։

Ապրիլին բարի արագիլն այցելեց դերասանուհին Էլեն Ազնավուրյանին եւ նրա ամուսնուն՝ Բորիս Մկրտչյանին։ Այս տարի լույս աշխարհ եկավ զույգի առաջնեկը՝ Սերգեյը։ 

313322046_1835423866799957_2703139849417494005_n.jpg (36 KB)

2022-ին մայրացավ նաեւ դերասանուհի Տիրուկ Հակոբյանը։ Նրա դուստրը, որին ծնողները Դանիելա են անվանել, լույս աշխարհ է եկել մայիսին։

278992939_968057457408981_7658374704486580091_n.jpg (45 KB)

318617711_882179969458096_1203281008370894667_n.jpg (69 KB)

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Էլեն Սարգսյանն այս տարի եւս առաջին անգամ վայելեց մայրության բերկրանքը։ Նրա որդին ծնվել է հունիսի 9-ին։

292312803_5368674146553833_597196765620470396_n.jpg (37 KB)

301623952_5503269003094346_7261264608720329525_n.jpg (88 KB)

Հունիսին Լեւոն Քոչարյանի եւ Սիրուշոյի ընտանիքում մանկան ճիչը լսվեց երրորդ անգամ․ ծնվեց հայտնի զույգի դուստրը, որին ծնողները տվել են Զաբել անունն՝ ի պատվի տատիկների՝ Սյուզան Մարգարյանի եւ Բելլա Քոչարյանի։

285613749_563733245119889_4374365025065491418_n.jpg (79 KB)

295941966_602547774571769_8610468087456638888_n.jpg (32 KB)

Երգչուհի Լենա Ղազրյանի ընտանիքը հուլիսին համալրվեց առաջին անգամ։ Լենայի եւ նրա ամուսնու՝ Նշանի դուստրը լույս աշխարհ է եղել ԱՄՆ-ում։ Ծնողները նրան Նելլի են անվանել։ 

305432505_2586327594832016_3128936930641287746_n.jpg (52 KB)

Դերասաններ Նազիկ Բաղդասարյանն ու Արթուր Գեղամյանն այս տարի հուլիսի 12-ին երկրորդ անգամ ծնողներ դարձան։ Զույգը կրկին որդի է ունեցել, որին տվել են Միքայել անունը։ 

293553622_5205704586149625_3439570133198426890_n.jpg (28 KB)

314360070_5534195336633880_2223367207213455847_n.jpg (35 KB)

Ամռանն ընտանեկան համալրման մասին հայտնեց նաեւ Արամ MP3-ն։ Երգիչի ընտանիքում ծնվեց երրորդ երեխան՝ դուստրը, որին ծնողները Շողեր են անվանել։ Արամն ու կինն ունեն նաեւ երկու որդի։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Aram Mp3 (@aram_mp3)

Սեպտեմբերին ծնվեց Սիլվա Հակոբյանի երկրորդ բալիկը։ Երգչուհին դուստր է ունեցել։ Ծնողները փոքրիկին տվել են Սառա անունը։

317754145_691331935676886_2129363827258267410_n.jpg (85 KB)

Այս տարի ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել նաեւ դերասան Բեն Ավետիսյանի եւ դիմահարդար Դիանա Տոնոյանի առաջնեկը։ Երիտասարդ զույգը դստերը Բիանա է անվանել։

289342202_5197556827025382_639916717152554821_n.jpg (77 KB)

316823076_5634193073361753_7010573767866163393_n.jpg (43 KB)

Բոլորովին վերջերս ուրախալի լուրով կիսվեց նաեւ Սոնա Ռուբենյանը։ Երգչուհու առաջնեկը եւս աղջիկ է, որին ծնողները կոչել են Մարի։

318968498_702436664838876_3482068670153224002_n.jpg (78 KB)

Լուսանկարները՝ հայտնիների սոցիալական ցանցերի էջերից



© NEWS.am STYLE