The Weekend-ը թողարկել է «Ավատարի» սիքվելի սաունդթրեքը

20:31   16 դեկտեմբերի, 2022

Երգիչ The Weeknd-ը սոցցանցերում հրապարակել է «Nothing Is Lost (You Give Me Strength)» երգը:

-pic_32ratio_900x600-900x600-69012.jpg (34 KB)

Ստեղծագործությունը դարձել է «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմի սաունդթրեքը։ Մի քանի օր առաջ արտիստն իր անձնական բլոգում հրապարակել էր գրառում՝ ազդարարելով Ջեյմս Քեմերոնի ֆիլմի համար երգի թողարկման մասին։

Երկրորդ «Ավատար»-ի համաշխարհային պրեմիերան կայացել է դեկտեմբերի 16-ին։

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE