Սառա Ջեսիկա Փարքերը Fendi-ի հետ համատեղ պայուսակների հավաքածու է թողարկել

19:22   16 դեկտեմբերի, 2022

Baguette պայուսակը, որը նախագծվել է 1997 թվականին, համարվում է Fendi նորաձեւության տան այցեքարտը։ 25-ամյա պատմության ընթացքում դասական պայուսակի ուրվագիծը բազմաթիվ վերափոխումների է ենթարկվել, սակայն ամբողջ աշխարհի ​​աղջիկները դեռ փնտրում են աքսեսուարը, որը չի կորցնում իր արդիականությունը: Ի վերջո, այս մոդելի հանրաճանաչությունը կապված է Սառա Ջեսիկա Փարքերի անվան եւ «Սեքսը մեծ քաղաքում» կուլտային ֆիլմաշարի հետ։  Փայլուն մանուշակագույն բագետ-պայուսակը գլխավոր հերոսուհի Քերի Բրեդշոուի սիրելի աքսեսուարն էր: Նախօրեին Fendi-ն Սառա Ջեսիկայի հետ միասին թողարկել է լեգենդար պայուսակների նոր հավաքածուն, որը կրել է դերասանուհու անունը՝ Parker։

639c2714545c6.jpg (255 KB)

Ինձ համար Fendi-ն ժառանգություն է, ավանդույթ, որակ եւ ստեղծագործություն»,- ասել է Փարքերը համագործակցության մասին: - Fendi-ից բագետը կարող է արտացոլել յուրաքանչյուրի անհատականությունը: 25 տարի անց բագետի ձեւը հավերժական է: Այս պայուսակը թրենդային է եւ միեւնույն ժամանակ ունի ժամանակակից ու դասական տեսք։ Պատիվ էր աշխատել Սիլվիա Վենտուրինի Ֆենդիի եւ Fendi ստուդիայի հետ այս նախագծի վրա:

639c26f25b7d9.jpg (241 KB)

Կյանքում ճարմանդների այսքան տարբերակներ եւ այսքան գեղեցիկ գույներ չէի տեսել»,- ընդգծել է դերասանուհին։

639c26ce23d15.jpg (321 KB)

639c26d598fa1.jpg (292 KB)

 



© NEWS.am STYLE