Էդի Մերֆին «Ոսկե գլոբուս»-ի պատվավոր մրցանակ կստանա

13:22   17 դեկտեմբերի, 2022

Էդի Մերֆին «Ոսկե գլոբուսի» պատվավոր՝ Սեսիլ Բ. ԴեՄիլի մրցանակ կստանա։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիան դերասանին շնորհում է այս պարգեւը կինոյին մատուցած ակնառու ու բացառիկ ծառայությունների համար:

«Մենք շատ ուրախ ենք նշել այն ազդեցությունը, որ Մերֆին ունեցել է կինոյի եւ հեռուստատեսության վրա տասնամյակների ընթացքում, ինչպես տեսախցիկի առջեւ, այնպես էլ տեսախցիկի ետեւում», - ասել է Ասոցիացիայի նախագահ Հելեն Հյոնը:

Մերֆին արդեն ունի «Ոսկե գլոբուս» «Երազանքի աղջիկներ» երաժշտական ​​դրամայում երկրորդ պլանի դերի համար, որի համար նա նաեւ առաջադրվել է «Օսկար»-ի։

Նա եղել է նաեւ «Ոսկե գլոբուսի» հավակնորդների ցանկում «Իմ անունը Դոլեմայթ է», «Խելագար պրոֆեսորը», «Ոստիկանը Բեւեռլի Հիլզի», «Քառասունութ ժամ» ժապավենների վրա աշխատելու համար:



© NEWS.am STYLE