Backstreet Boys-ը պատասխանել է Նիք Քարթերի դեմ բռնաբարության մեղադրանքներին

15:26   17 դեկտեմբերի, 2022

Backstreet Boys խմբի երգիչ Էյ Ջեյ Մաքլինը մեկնաբանել է խմբի մասնակից Նիք Քարթերի դեմ բռնաբարության մեղադրանքները: Այս մասին հայտնում է TMZ-ը։

Լրագրողի հետ հարցազրույցում Մաքլինը հայտարարել է, որ գործընկերներն աջակցում են արտիստին։ «Դա ճիշտ չէ։ Մենք բոլորս լիովին աջակցում ենք Նիքին եւ սիրում ենք նրան»,- վստահեցրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քարթերին դատի են տվել՝ պնդելով, որ նա 2001 թվականին Վաշինգտոնում համերգից հետո իր շրջագայության ավտոբուսում բռնաբարել է այն ժամանակ 17-ամյա երկրպագու Շենոն Ռութին:

Երգչի ներկայացուցիչը հերքել է մեղադրանքները։ «Ավելի քան 20 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի մասին այս պնդումը ոչ միայն իրավաբանորեն անհիմն է, այլեւ լիովին չի համապատասխանում իրականությանը», - ասել է երգչի փաստաբան Մայքլ Հոլցը:



© NEWS.am STYLE