Անջելինա Ջոլին լքել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը

10:01   17 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Անջելինա Ջոլին լքել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը (ՄԱՓԳՀ), որը նա զբաղեցնում էր ավելի քան 20 տարի՝ սկսած 2012թ.-ից։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

«ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության հետ ավելի քան 20 տարվա նվիրված աշխատանքից հետո, որը պաշտպանում է բռնի տեղահանված մարդկանց իրավունքներն ամբողջ աշխարհով, Անջելինա Ջոլին հեռանում է հատուկ ներկայացուցչի պաշտոնից»,- ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունը պարզաբանել է, որ դերասանուհին կտեղափոխվի «հումանիտար եւ մարդու իրավունքների հարցերի ավելի լայն շրջանակ»՝ չբացահայտելով մանրամասները։

«Փախստականների իրավունքների ամենաազդեցիկ ջատագովներից մեկը՝ Ջոլին կշարունակի աշխատել ավելի հավասար, արդար եւ ներառական միջազգային համակարգ կառուցելու ուղղությամբ», - ավելացրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:



© NEWS.am STYLE