Warner Bros.-ը թողարկել է Մարգո Ռոբիի եւ Ռայան Գոսլինգի մասնակցությամբ «Բարբի» ֆիլմի թիզերը

22:18   17 դեկտեմբերի, 2022

Warner Bros.-ը թողարկել է «Բարբի» ֆիլմի առաջին թիզերը: Ռեժիսորի աթոռը զբաղեցրել է Գրետա Գերվիգը, ով հայտնի է «Փոքրիկ կանայք» եւ «Lady Bird» ֆիլմերով։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Մարգո Ռոբին եւ Ռայան Գոսլինգը։

Տեսանյութում ցուցադրվել է տիկնիկների գունեղ կյանքը՝ խնջույքներ, պարեր եւ տներ վարդագույնի բոլոր երանգներով։ Չնայած սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում, հայտնի է, որ Բարբին եւ Քենը կհայտնվեն իրական աշխարհում, որտեղ կբախվեն մարդկանց դժվարություններին։

Ռոբիի եւ Գոսլինգի հետ միասին դերասանական կազմում ընդգրկվել են Ուիլ Ֆերելը, Իսա Ռեյը, Ամերիկա Ֆերերան, Էմմա Մաքքեյը, Մայքլ Սերան եւ Քեյթ ՄակՔինոնը։ Սցենարը գրել են Գրետա Գերվիգը եւ Նոա Բաումբախը։

Ֆիլմի արտադրությունը սկսվել է 2022 թվականի սկզբին Լոնդոնում եւ ավարտվել հուլիսին։ Պրեմիերան կկայանա 2023 թվականի հուլիսի 21-ին։



© NEWS.am STYLE