Խոշոր միջոցառումներ, որոնք 2022-ին անցկացվեցին Հայաստանում

12:08   29 դեկտեմբերի, 2022

2022 թ-ին Հայաստանը հյուընկալեց ոչ միայն բազմահազար զբոսաշրջիկների, այլեւ՝ միջազգային խոշոր միջոցառումներ։ Երկու ամենակարեւոր իրադարձությունները, որոնք աշխարհի ուշադրությունը սեւեռեցին Երեւանի շուրջ, STARMUS VI փառատոնն ու «Մանկական Եվրատեսիլ 2022»-ն էին։ Այս տոնակատարությունների շրջանակում Հայաաստան ժամանեցին նաեւ միջազգային շոու-բիզնեսի եւ մեդիա ոլորտի հայտնի ներկայացուցիչներ։

Երեւանում աշունը սկսվեց գիտական ու երաժշտական անհավանական իրարանցումով․ քաղաքը սեպտեմբերի 5-ին հյուրնկալեց STARMUS VI փառատոնը, որի շրջանակում Հայաստանում ելույթներով հանդես եկան Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը, Դերեք Շիրենյանը, Սայմըն Ֆիլիպսը, Գրեհեմ Գոուլդմանը, Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Անդրեյ Մակարեւիչը, տիեզերագնաց եւ երաժիշտ Քրիս Հադֆիլդը եւ այլ հայտնիներ։ 

305455283_620074569483784_2188223265057402915_n.jpg (67 KB)

STARMUS VI փառատոնը տեւեց մինչեւ սեպտեմբերի 10՝ ներառյալ։ Գիտության ոլորտի ամենատպավորիչ ու ամենահեղինակավոր փառատոններից մեկը Երեւանում էր համախմբել նաեւ Նոբելյան մրցանակակիրների եւ բնագիտության ասպարեզի ազդեցիկ գիտնականների։

Այն բանից հետո, երբ Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում, քաղաքի ամենասպասված իրադարձություններից մեկը դարձավ մրցույթի հյուրընկալումը Երեւանում։

Այդպիսով, 2022-ին 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլը» եկավ Հայաստան։ Երեւան ժամանեցին 16 երկրներից պատվիրակներ, մրցույթի նախորդ տարիների հաղթողներից շատերն ու միջազգային մամուլի ներկայացուցիչներ։ Քանի որ մրցույթի համար տարին հոբելյանական էր, այն անցկացվեց մեծ շուքով։ Մինչ մեկնարկը քաղաքն արդեն շնչում էր «Եվրատեսիլ»-ով, իսկ շքեղ բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին՝ Հանրապետության հրապարակում՝ հանրապետության գլխավոր տոնածառի վառվող լույսերի ներքո։ 

ARS_6941.jpg (248 KB)

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր շոուն տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հայաստանն այս տարի ներկայացնում էր 14-ամյա Նարե Ղազարյանը՝ DANCE! երգով։ Երգչուհին Հայաստանին բերեց 2-րդ հորիզոնականը։ Մրցույթի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչը։



© NEWS.am STYLE