Սասեքսի դուքս եւ դքսուհի․ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին ներկայացրել են իրենց սուրբծննդյան բացիկը

10:23   18 դեկտեմբերի, 2022

Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին ներկայացրել են իրենց Սուրբ Ծննդյան բացիկը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի երկրպագուները, որոնք գրանցված են Archewell Foundation-ի էլեկտրոնային հասցեում, սուրբծննդյան բացիկ են ստացել Սասեքսի դուքսից եւ դքսուհուց: Բացիկի համար ընտրված լուսանկարն արվել է Ռոբերտ Քենեդու անվան Մարդու իրավունքների կենտրոնի գալա երեկոյի ժամանակ։

0_screenshot-2022-12-16-205540.jpg (33 KB)

«Մեր ընտանիքի, The Archewell Foundation-ի, Archewell Audio-յի եւ Archewell Productions-ի թիմերի անունից բոլորիդ ընտանիքներին ուրախ տոներ, առողջություն, խաղաղություն եւ որախ Նոր Տարի ենք մաղթում։ Հարգանքներով՝ արքայազն Հարի եւ Մեգան, Սասեքսի դուքս եւ դքսուհի»:



© NEWS.am STYLE