Չարլզ III-ը Մեգան Մարքլին եւ արքայազն Հարրիին կհրավիրի իր թագադրման արարողությանը

17:29   18 դեկտեմբերի, 2022

Չարլզ III-ը թագադրությանը կհրավիրի Մեգան Մարքլին եւ արքայազն Հարրիին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ի դեպ, զույգը վերջերս սկանդալային վավերագրական սերիալ է թողարկել, որը պատմում է թագավորական ընտանիքում կյանքի մասին։

Մայիսի 6-ին Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի կունենա Չարլզ III-ի թագադրման պաշտոնական արարողությունը։ Թեեւ արարողության պաշտոնական հրավերները դեռ պետք է ուղարկվեն, ինսայդերները վստահ են, որ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին կստանան դրանք: Միեւնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ նրանց գալը «կեղծավոր» է լինելու իրենց արածից հետո:



© NEWS.am STYLE