Ռիհաննան առաջին անգամ ցույց է տվել իր եւ A$AP Rocky-ի որդուն (վիդեո)

11:21   18 դեկտեմբերի, 2022

Երգչուհի Ռիհաննան առաջին անգամ ցուցադրել է իր եւ ռեփեր A$AP Rocky-ի յոթ ամսական որդուն։ Նա TikTok-ում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է փոքրիկը։ Հոլովակում երեխան ժպտում է, հորանջում եւ «խոսում» մայրիկի հետ։ Կարճ ժամանակում տեսանյութը միլիոնավոր դիտումներ է հավաքել։

@rihanna

hacked

♬ original sound - Rihanna

Մայիսի կեսերին 34-ամյա Ռիհաննան եւ նրա ընկերը՝ A$AP Rocky-ն առաջին անգամ ծնողներ դարձան։ Աստղային զույգի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2021թ.-ին։



© NEWS.am STYLE