Բրիթնի Սփիրսի հայրը ենթադրել է, որ երգչուհի կմահանար առանց իր խնամքի

22:22   18 դեկտեմբերի, 2022

Երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը նոր աղմկահարույց հայտարարություն է արել դստեր մասին։ Տղամարդը ենթադրել է, որ առանց իր խնամակալության փոփ աստղը կմահանար։

2008 թվականին կատարողը ճանաչվեց անգործունակ, ուստի հայրը դարձավ նրա խնամակալը։ Ըստ տղամարդու՝ դա անհրաժեշտ էր։

«Որտե՞ղ կլիներ Բրիթնին առանց այս խնամակալության: Եվ ես չգիտեմ, թե արդյոք նա ողջ կլիներ», - նրա խոսքերը մեջբերում է The Mail on Sunday-ը:

Սփիրսի հայրը համոզված է, որ խնամակալությունը հիանալի գործիք է դարձել իր դստերը եւ նրա երեխաներին պաշտպանելու համար։ Տղամարդը կարծում է, որ առանց դրա երգչուհին չէր կարողանա վերադարձնել իր որդիներին։

Աստղի հայրը նույնպես խնամակալության ընթացքն անվանել է «դժոխային ժամանակ»: Միաժամանակ նա հավելել է, որ դստերը սիրում է ամբողջ սրտով ու հոգով։



© NEWS.am STYLE