Variety-ն անվանել է 2022 թվականի վատագույն ֆիլմերը

19:18   18 դեկտեմբերի, 2022

Variety-ն հրապարակել է 2022 թվականի վատագույն ֆիլմերի ցուցակը՝ ըստ կինոքննադատների։

Օուեն Գլեյբերմանն առանձնացրել է հինգ ֆիլմ․ Քայլ Բալդի «Մինիոններ. գրյուվիտացիա», Քիթ Թոմասի «Այրող հայացք», Ջորջ Միլլերի «Երեք հազար տարվա ցանկություն», Դեւիդ Օուեն Ռասելի «Ամստերդամ» եւ Լուկա Գուադանինոյի «New Deaf»։

Վերջին ժապավենը քննադատը ձանձրալի է անվանել («իրականում երկու ժամ 10 րոպեի ընթացքում գրեթե ոչինչ չի կատարվում»), իսկ սցենարը թույլ է։ Իսկ «Ամստերդամը» բնութագրում է որպես «նյարդայնացնող», «ինքն իրեն սիրահարված»։

Փիթեր Դեբրյուժի թոփում են նաև Ժոզեֆ Կոսինսկու «Spiderhead», Ջադ Ապատոուի «Պղպջակ», Սայմոն Քինբերգի «Կոդ 355», Ժան-Պիեռ Ժենեի «Մեծ բագ» եւ Էնդրյու Դոմինիկի «Շիկահերը»: Մերլին Մոնրոյի դերում Անա դե Արմասի մասնակցությամբ ֆիլմը, ըստ Դեբրյուժի, միակողմանի է ստացվել՝ «այդ բարդ ու անճանաչելի կնոջը հասցնելով զոհի կարգավիճակի»։



© NEWS.am STYLE