Հրապարակվել է Քրիստոֆեր Նոլանի «Oppenheimer» ֆիլմի առաջին թրեյլերը

12:24   19 դեկտեմբերի, 2022

YouTube հարթակում հրապարակվել է Քրիստոֆեր Նոլանի «Oppenheimer» ֆիլմի առաջին թրեյլերը:

Ֆիլմում Քիլիան Մըրֆին մարմնավորել է գլխավոր հերոսին`Օփենհայմերին՝ ամերիկացի ֆիզիկոս, ում անվանել են «ատոմային ռումբի հայր»։ Սցենարի հիմքում Քայ Բիրդի եւ Մարտին Ջ. Շերվինի «Ամերիկյան Պրոմեթեւս»-ն է։

«Մենք պատկերացնում ենք ապագան, եւ մեր ենթադրությունները սարսափելի են: Նրանք կվախենան դրանից, մինչեւ չհասկանան դա, եւ չեն հասկանա, մինչեւ չօգտվեն դրանից»,- թրեյլերում ասում է Մերֆիի կերպարը։

Ֆիլմում նկարահանվել են նաեւ Էմիլի Բլանթը, Ֆլորենս Պյուն, Ռոբերտ Դաունի կրտսերը, Մեթ Դեյմոնը, Ռամի Մալեքը եւ Դեյն Դեհանը։ Նախագծի համաշխարհային պրեմիերան կկայանա 2023 թվականի հուլիսին։



© NEWS.am STYLE