Հայտնի է «Եվրատեսիլ 2023»-ում Ուկրաինայի ներկայացուցիչը

15:31   19 դեկտեմբերի, 2022

«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում, ովը կանցկացվի Լիվերպուլում, Ուկրաինան կներկայացնի «Տվորչի» խումբը: Այս մասին երաժիշտները հայտնել են իրենց ինստագրամյան պաշտոնական էջում:

«Շնորհակալություն, պողպատե սրտով մարդիկ: Մենք ամեն ինչ կանենք Ուկրաինան եւ մեր ըմբոստությունը ճիշտ ներկայացնելու համար», - գրել են արտիստները:

Մրցույթում երկրի ներկայացուցչի ազգային ընտրության փուլը կայացել է դեկտեմբերի 17-ին։

Հոկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ 2023 թվականին երաժշտական մրցույթը կանցկացվի Լիվերպուլում: Մրցույթը Մեծ Բրիտանիայում անցկացվել է ութ անգամ, որից չորսը հյուրընկալվել է Լոնդոնում։ Միջոցառումն անցկացվել է նաեւ Էդինբուրգում, Բրայթոնում, Հարոգեյթում եւ Բիրմինգհեմում։



© NEWS.am STYLE