«Ավելի շատ միջազգային ճնշում է հարկավոր». Fox11-ի համար Արաքսյա Կարապետյանի անդրադարձը՝ Արցախում սպասվող հումանիտար ձգնաժամին (վիդեո)

13:37   19 դեկտեմբերի, 2022

Ամերիկյան Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմիի» մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը:

Լրագրողը հերթական ռեպորտաժն է պատրաստել, որում անդրադառնում է Լաչինի միջանցի փակմանն ու Արցախում հումանիտար ճգնաժամի առաջացման վտանգին:

View this post on Instagram

A post shared by Araksya Karapetyan (@araksyakarapetyan)

«Ավելի շատ միջազգային ճնշում է հարկավոր: Թեեւ տարածաշրջանում ապրող 120 հազար բնակչության համար մի քանի օր առանց ջերմության մնալուց հետո վերականգնվել է դեպի Արցախ գազի մատակարարումը, այնուամենայնիվ, ճանապարհների շրջափակումը դեռեւս շարունակվում է:

Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ, ինչը նշանակում է, որ անհնար է դեղամիջոցներ, սնունդ եւ անհրաժեշտ պարագաներ տեղափոխել: Քանի որ մոտենում է դաժան ձմեռը իրավիճակի լրջությունը սրվում է եւ հումանիտար աղետը անխուսափելի կլինի, եթե հիմա գործողություններ չձեռնարկվեն», - հրապարակմանը կից գրել է Արաքսյան:

View this post on Instagram

A post shared by Araksya Karapetyan (@araksyakarapetyan)

Ավելի վաղ լրագրողը հրապարակում էր արել`անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությունն Արցախին կապող միակ ճանապարհի`Լաչինի միջացնքի փակմանն ու Արցախի շրջափակմանը. «Աշխարհում այնքան բան է կատարվում.... երբեմն այդ ամենը կարող են ճնշող եւ հուսահատեցնող լինել:

Թեեւ յուրաքանչուրդ կարող է իր առօրյա կյանքով տարված լինել, կարծում եմ միշտ պետք է քաջատեղյակ լինենք, թե ինչ է կատարվում աշխարհում եւ աշխատենք իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Հայաստանում հենց այս պահին հումանիտար ճգնաժամ է սրվում: Արդեն երեք օր է ինչ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակ է, ինչը խոչընդոտում է ազատ տեղաշարժին եւ մատակարարման: Բացի այդ դադարեցվել է գազամատակարարումը 120 հազար մարդկանց համար՝ ցածր ջերմաստիճանի պայմաններում»:



© NEWS.am STYLE