Էմբեր Հերդն ասել է, որ կլուծի Ջոնի Դեփի հետ զրպարտության գործը

12:39   20 դեկտեմբերի, 2022

Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ լուծում է զրպարտության գործը՝ նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի կողմից իր դեմ հարուցված հայցի համաձայն:

Դերասանուհու խոսքով՝ որոշումն իրեն «շատ դժվար» է տրվել եւ հաջորդել է «երկար քննարկմանը»։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Հերդը դատարան է դիմել Ջոնի Դեփի կողմից իր դեմ ներկայացված հայցի վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար։

Ինչպես հայտարարվել է 36-ամյա կինոաստղը հոգեբանի մոտ անցկացրած թերապիաների ընթացքում ընտանեկան բռնության մասին ոչինչ չի խոսել, ինչն էլ պատճառ է դարձել, որ դատարանի որոշումն ի օգուտ իրեն չլինի:



© NEWS.am STYLE