Սթիվեն Սփիլբերգը զղջացել է, որ «Ծնոտները» ֆիլմը բացասաբար է ազդել շնաձկների պոպուլյացիայի վրա

15:27   20 դեկտեմբերի, 2022

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը զղջացել է 1975 թվականին նկարահանած «Ծնոտները» ֆիլմի հետեւանքների համար, գրում է BBC լրատվականը:

Սփիլբերգը կարծում է, որ մարդակեր շնաձկան մասին պատմող սարսափ ֆիլմը բացասաբար է անդրադարձել այս կենդանիների պոպուլյացիայի վրա՝ կարծելով, որ կենդանիները կատաղած են իր վրա՝ «ձկնորսների զանգվածային գործողությունների համար»:

Ֆիլմը պատմում է մեծ սպիտակ շնաձկան մասին,  որը ԱՄՆ-ի ծովափնյա քաղաքում հարձակվում է մարդկանց վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիլմի պրեմիերայից ի վեր Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափի երկայնքով խոշոր շնաձկների թիվը նվազել է 50%-ով։ Փորձագետները կարծում են, որ Սփիլբերգի սարսափը խեղաթյուրել է մարդկանց ընկալումը. նրանք սկսել են շնաձկներին վրիժառու կենդանիներ համարել, որոնց նպատակը մարդկանց սպանելն է։



© NEWS.am STYLE