«Անհամբեր եմ Հայաստանում նորից ելույթ ունենալու համար». Ռոզա Լինը`«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի իր ելույթի մասին

17:20   20 դեկտեմբերի, 2022

Ռոզա Լինը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում լուսանկարներ է հրապարակել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ից:

View this post on Instagram

A post shared by Rosa Linn (@rosalinnmusic)

Հրապարակված կադրերը երգչուհու ելույթից են, ինչպես նաեւ զվարճանքների սենյակից:

«Իմ սիրելի ժողովուրդ, շնորհակալ եմ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի երկու երեկոների ընթացքում այդքան բարձր աղաղակների համար: Անհամբեր եմ Հայաստանում նորից ելույթ ունենալու համար: Հույս ունեմ, որ դա շուտով կլինի», - գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ, թե՛ Ռոզա Լինը, թե՛ Մալենան ելույթ են ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի ժամանակ:

Ավելի վաղ Billboard հայտնի ամսագրի կայքն անդրադարձել էր «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինին՝ պատմելով, թե ինչպես է հայկական փոքրիկ քաղաքի աղջիկն իր Snap երգով նվաճել համաշխարհային հիթ շքերներն ու դարձել Billboard-ի Adult Alternative Airplay հիթ շքերթի առաջատարը։



© NEWS.am STYLE