«Ադրբեջանական գազը ո՛չ միայն տաքացրել է ձեզ, այլեւ՝ կուրացրել ու լռեցրել». Ջիվան Ավետիսյանը՝ քաղաքակիրթ աշխարհին (ֆոտո)

18:37   20 դեկտեմբերի, 2022

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Արցախում կատարվող իրադարձությունների վերաբերյալ աշխարհի լռությանը:

«Հայերի կյանքը կարեւոր է... Որքան ցավալի է տեսնել, որ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք է մատուցում բռնապետերին՝ հանուն քաղաքականության: 120 հազարից ավել մարդ մեկ շաբաթ է ինչ շրջափակման մեջ է... Դուք ձեր տներում տաք նստած եք: Ադրբեջանական գազը ո՛չ միայն տաքացրել է ձեզ, այլեւ՝ կուրացրել ու լռեցրել», - գրել է կինոռեժիսորը:

Օրերս Ջիվան Ավետիսյանը հրապարակում էր արել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտից: «Որքան երկար եք լռում, այնքան երկար է տեւում աղետը: Որքան երկար եք լռում, այնքան ավելի պատասխանատու եք դառնում այս հարցում: Սա վերաբերում է ցանկացածին, ում թվում է, թե այս հարցն իր խնդիրը չէ... բարձրացրեք ձեր ձայնը», -գրել էր նա:



© NEWS.am STYLE