Քորթնի Քարդաշյանն ու նախկին սիրելին իրենց որդու 13-րդ տարեդարձի առթիվ միավորվել են

19:29   20 դեկտեմբերի, 2022

Քարդաշյան քույրերից ավագը`Քորթնի Քարդաշյանը եւ նախկն սիրելին միավորվել են ավագ որդու 13-րդ տարեդարձի առթիվ, գրում է US Weekly ամսագիրը:

Poosh-ի 43-ամյա հիմնադիրը եւ 39-ամյա դիզայներ Սքոթ Դիզիքը, ընտանիքի անդամների եւ ընկերների հետ, մասնակցել են իրենց ավագ որդու տարեդարձի խնջույքին, որը անկացվել է արեւմտյան հոլիվուդում: Քորթնին ներս է մտել դստեր՝ 10-ամյա Պենելոպեի հետ, իսկ Սքոթը՝ կրտսեր որդու`8-ամյա Ռեյնի:

Խնջույքին ներկա են եղել նաեւ Քորթնիի քույրերն ու մայրը, իսկ ամուսինը Daily Mail-ի կողմից հրապարակված լուսանկարներում չի երեւում:

Հիշեցնենք, որ զույգը ամուսնացել է անցնող մայիսին Իտալիայում, որից մեկ ամիս առաջ Լաս Վեգասում օրինականացրել է հարաբերությունները:



© NEWS.am STYLE