Սնուփ Դոգն իր թեկնածությունն է առաջարկել Twitter-ի ղեկավարի պաշտոնի համար

23:03   20 դեկտեմբերի, 2022

Ամերիկացի ռեփ կատարող Սնուփ Դոգը Twitter-ում հարցում է անցկացրել՝ օգտատերերից ճշտելով, արդյո՞ք պետք է, որ նա գլխավորի հարթակը:

3,3 միլիոն հարցվածների 81 տոկոսը կողմ է արտահայտվել ձեռներեց եւ միլիարդատեր Իլոն Մասկի փոխարեն նրան այդ պաշտոնում տեսնելուն:

Նմանատիպ հարցում էր անցկացրել նաեւ Իլոն Մասկը եւ 17 միլիոն հետեւորդների 57,5  տոկոսը նշել էր, որ նա պետք է հեռանա:

Ավելի վաղ Իլոն Մասկը պատասխանել էր Twitter-ի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին հարցմանը։ Նա հայտարարել էր, որ հեռանալու դեպքում մոտ ապագայում ընկերության ներսում իրավահաջորդ չի լինի:



© NEWS.am STYLE