«Քեզ համար, Հայաստան». 1988 թվականի այս օրն առաջին անգամ ֆրանսիական հեռուստատեսությամբ հնչել է Ազնավուրի երգը՝ նվիրված Հայաստանին (վիդեո)

22:22   20 դեկտեմբերի, 2022

1988 թվականի դեկտեմբերի 20-ին ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ հնչել է «Քեզ համար, Հայաստան» երգը, որի խոսքերի հեղինակը Շառլ Ազնավուրն է։

Երգը գրվել է դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո տուժածներին օգնելու նպատակով: Երգի երաժշտության հեղինակը Ժորժ Կառվարենցն է:

Այն կատարել են Ֆրանսիայի 87 հայտնի երգիչները, իսկ երաժշտության հեղինակն արժանացել է «Ոսկե սուր» մրցանակի: Պրեմիերայից հետո երգը 10 շաբաթ եղել է սինգլների SNEP ֆրանսիական աղյուսակի առաջին հորիզոնականը եւ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Երգի տեսահոլովակի հեղինակը ֆրանսիահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոն է:



© NEWS.am STYLE