Մահացել է «Get Carter» ֆիլմի ռեժիսոր Մայք Հոջեսը

12:27   21 դեկտեմբերի, 2022

90 տարեկանում մահացել է ռեժիսոր Մայք Հոջեսը, հայտնում է The Hollywood Reporter-ը`հավելելով, որ կինոռեժիսորի մահվան պատճառը սրտի աշխատանքի անբավարարությունն է եղել։

Հոջեսի հեղինակային աշխատանքներից է «Get Carter» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Մայքլ Քեյնն է: Նա նկարահանել է նաեւ Միկի Ռուրկի մասնակցությամբ՝ «A Prayer for the Dying» (1987) թրիլլերը, որը, ըստ նրա, առանց իր իմացության խմբագրվել է։

Ռեժիսորը ամուսնացած է եղել երկու անգամ, ունի երկու երեխա:



© NEWS.am STYLE