«Ստախոս պետության ներկայացուցիչը ՄԱԿ-ում է». ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին (ֆոտո)

15:24   21 դեկտեմբերի, 2022

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում անդրադարձել է երեկ ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին:

«Ստախոս պետության ներկայացուցիչը ՄԱԿ-ում է։ Նրանք շարունակում են կեղծ վկայութուններ տալ։ Նրանք կեղծ բարոյականության, բռնաբարված մարդասիրության կրողներ են։ Ամոթ ՄԱԿ-ին, որ դա հանդուրժում է», - գրել է Ջիվան Ավետիսյանը:

Օրերս ռեժիսորը հրապարակում էր արել՝ անդրադառնալով Արցախում կատարվող իրադարձությունների վերաբերյալ աշխարհի լռությանը: «Հայերի կյանքը կարեւոր է... Որքան ցավալի է տեսնել, որ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք է մատուցում բռնապետերին՝ հանուն քաղաքականության: 120 հազարից ավել մարդ մեկ շաբաթ է ինչ շրջափակման մեջ է... Դուք ձեր տներում տաք նստած եք: Ադրբեջանական գազը ո՛չ միայն տաքացրել է ձեզ, այլեւ՝ կուրացրել ու լռեցրել», - գրել էր նա:



© NEWS.am STYLE