17:00 7 դեկտեմբերի, 201357-ամյա Անդրեյ Դավիդյանը, ով մասնակցում էր ռուսական «Ձայն» նախագծին, լքել է մրցույթը: Երեկ երեկոյան «Առաջին ալիքի» ուղիղ եթերում ավարտվել է «Ձայն» նախագիծի քառորդ եզրափակիչը: Այժմ Պելագեայի, Լեոնիդ Ագուտինի, Ալեքսանդր Գրադսկիի եւ Դիմա Բիլանի թիմում 6-ական մասնակից կա, ովքեր երկու եռյակի են բաժանվել:
Կիսաեզրափակիչ է դուրս գալու յուրաքանչյուր եռյակից մեկական մասնակից: Պելագեայի եռյակից նախագծում կլինի Թինա Կուզնեցովան: Նախագիծը լքել են Նոդար Ռեւիյան եւ Անդրեյ Դավիդյանը: Անդրեյը վաղուց է երաժշտությամբ «ապրում», նրան գիտեին, ավելին` հարգում էին ժյուրիի անդամներ Ալեքսանդր Գրադսկին եւ Լեոնիդ Ագուտինը:
Անդրեյը ստեղծագործական հարուստ անցյալ ունի: 1979թ. նա «Рок-ателье» խմբի վոկալիստը դարձավ, որը գաղտնի համագործակցում էր «Ленком» թատրոնի հետ եւ առաջինն էր, որ կատարեց մինչեւ այժմ հանրաճանաչ «Юнона и Авось» ռոք-օպերայի երաժշտությունը: