«ՄԱԿ-ին կոչ ենք անում դատապարտել Ալիեւի ռեժիմը եւ մարդասիրական օգնության ավիափոխադրում կազմակերպել». Սերժ Թանկյանը՝ Արցախի շրջափակման մասին (ֆոտո)

16:32   21 դեկտեմբերի, 2022

Երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջի Stories բաժնում հրապարակել է Արցախի շրջափակման վերաբերյալ տեքստ՝ խնդրելով տարածել այն:

320843264_469098682038660_6439583574229340091_n.jpg (96 KB)

320695540_563145925655566_3407495895573512930_n.jpg (116 KB)

«Սիրելի մարդ, ձմռան կեսին Ադրբեջանը փակել է Արցախը աշխարհի մնացած մասին կապող միակ ճանապարհը... Եկեք դադարեցնենք Ադրբեջանի անողոք հարձակումը հայերի նկատմամբ:

Մեր կառավարությանն ու ՄԱԿ-ին կոչ ենք անում դատապարտել Ալիեւի ռեժիմը եւ անհապաղ մարդասիրական օգնության ավիափոխադրում կազմակերպել», - գրել է երաժիշտը:

Ավելի վաղ Սերժ Թանկյանն անդրադարձել էր հայ ռազմագերիների գնդակահարությանը: «Կիրակի օրը սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները մահապատժի են ենթարկում գերի ընկած հայ զինվորներին, հակակրանք է առաջացրել Հայաստանում եւ կառավարությանը հաշվետվություն տալու կոչեր են հնչել...Ռազմագերիների սպանությունը համարվում է Ժնեւի կոնվենցիաների «լուրջ խախտում»...», - գրել էր նա:



© NEWS.am STYLE