Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել (ֆոտո)

17:38   21 դեկտեմբերի, 2022

«Հայաստանը Եվրատեսիլում» ինստագրամյան էջը հայտնում է, որ Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել:

View this post on Instagram

A post shared by Armenia In Junior Eurovision (@armenia_in_eurovision)

 «Միջինում, բոլոր հեռուստադիտողների 12,8%-ը դիտել է Հայաստանի հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված մրցույթը, ընդ որում, մասնակից հեռարձակողների մեծամասնությունը 2021 թվականի թողարկման համեմատ լսարանի աճ է արձանագրել:

4-ից 14 տարեկան երեխաները հեռուտադիտողի 18,5%-ն են կազմում, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարիների միջին ցուցանիշը: Կրկնապատվել են նաեւ 15-24 տարեկան հեռուստադիտողների դիտումները:

Մրցույթի առցանց դիտումները եւս գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը. ուղիղ հեռարձակումը 2021 թվականի համեմատ 4 անգամ ավելի շատ մարդ է դիտել:

Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը հեռուստատեսային վարկանիշով աննախադեպ է նաեւ Հայաստանի հեռուստատեսության պատմության մեջ», - գրված է հրապարակված տեքստում:

Հիշեցնենք, որ մրցույթը կայացել է այս տարվա դեկտեմբերի 10-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:



© NEWS.am STYLE