«Արթնացե՛ք եւ սահմանափակումերի ենթարկե՛ք Ադրբեջանին`ռազմական հանցագործությունների համար». Գեւ Օրկայնը աշխարհին կոչ է արել խոսել Արցախի շրջափակման մասին (վիդեո)

18:28   21 դեկտեմբերի, 2022

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյաննն իր ինստագրամյան էջում հերթական անգամ անդրադարձել է Արցախի շրջափակմանը:

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

Հրապարակված տեսանյութում Օրկյանն անդրադարձել է առկա իրավիճակին՝ նշելով. «Պատկերացրեք բաձարձակապես անօգնական եք`անկարող պաշտպանելու ձեր ընտանիքը ձեր հարեւան պետության ցեղասպան գործողություններից, որոնք մեկ նպատակ ունեն միայն`վերացնել ձեզ այս աշխարհից: Սա այն է ինչ այս պահին կատարվում է Հայաստանում:

Ադրբեջանական ուժերը, բնապահպանների անվան տակ, փակել են միակ ճանպարհը, որն Արցախը կապում է Հայաստանին եւ որով սնունդ եւ դեղամիջոցներ են մատակարարվում: Իրավիճակը շտկելու համար ռուսական զորքերը ոչինչ չեն անում եւ հարյուր քսան հազար մարդ իր կյանքի համառ կռիվ տալու պայմաններում են:

Ուզում եմ հարցնել. ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը, ինչի՞ց եք վախենում, իսկապես, ինչպես եք կարողանում թույլ տալ, որ նման անբարենպաստ պայմաններում նման բարբարոսական պահվածքը շարունակվի: Արդյո՞ք հայերն իրենց ազատության համար ոտքի կանգնելու իրավունք չունեն: Քանի դեռ կառավարության անդամները տաք լոգանք են ընդունում, տաք նախաճաշ ուտում եւ ունեն կյանքի համար հիմնական բոլոր պահանջները, շատերը ապրում են սարսափելի պայմաններում:

Այն ինչ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանն անում է 21-րդ դարի Ցեղասպանություն է եւ մեկ մահացած մարդու արյունը երեք պետությունների պատասխանատվության դաշտում է:

Կանգնեք Հայաստանի կողքին, արթնացե՛ք եւ սահմանափակումերի ենթարկե՛ք Ադրբեջանին`ռազմական հանցագործությունների համար: Հաջորդը դուք կարող եք լինել: Բավակա՛ն է»:



© NEWS.am STYLE