«Wednesday»-ը դարձել է անցյալ շաբաթ Netflix-ում ամենաշատը դիտված նախագիծը. երկրորդը «Harry and Meghan» վավերագրական ֆիլմաշարն է

19:33   21 դեկտեմբերի, 2022

«Wednesday» սերիալը դարձել է Netflix հոսքային ծառայության անցյալ շաբաթ ամենաշատը դիտված նախագիծը, երկրորդ տեղում Սասեքսի դուքսի եւ դքսուհու մասին պատմող ֆիլմաշարն է, գրում է Variety ամսագիրը:

Դեկտեմբերի 12-ից 18-ը Թիմ Բրթընի «Wednesday» սերիալը դիտվել է 174 միլիոն ժամ, որը սերիալը դարձնում է երկրորդ ամենաշատ դիտված նախագիծը՝ ետ մնալով «Stranger Things» սերիալի 4-րդ եթերաշրջանից:

Անցած շաբաթվա ամենաշատ դիտված նախագիծը Արքայազն Հարրիի եւ կնոջ՝ Մեգան Մարքլի մասին պատմող «Harry and Meghan» վավերագրական ֆիլմաշարն է, որը դարձել է ամենաշատ Netflix հոսքային ծառայությամբ ամենադեպյուտային ցացերագրական նախագիծը: Այն դիտվել է 97,7 միլիոն ժամ՝ գերազանցելով նախկինում գրանցված ռեկորդը:

Լավագույն տասնյակում են նաեւ «The Recruit»-ը, «1899»-ը, «The Crown» սերիալի 5-րդ եթրաշրջանն ու այլ նախագծեր:



© NEWS.am STYLE