«Ամեն օր 120 հազար հայ պայքարում է Արցախում գոյատեւելու համար». Sebu-ն Արցախի շրջափակման մասին (ֆոտո)

22:22   21 դեկտեմբերի, 2022

Ամերիկահայ երգիչ, Capital Cities խմբի մենակատար Սեպուհ Սիմոնյանը (Sebu) «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում անդրադարձել է Արցախի շրջափակմանն ու հումանիտար ճգնաժամի սրմանը:

View this post on Instagram

A post shared by SEBU (@sebusimonian)

Նա հրապարակել է Սերժ Թանկյանի եւ այլ հայտնիների կողմից հրապարակված նյութով, որում նշվում է, որ Արցախն աշխարհին ապող միակ ճանապարհը փակ է եւ 120 հազար մարդ զրկված է սննդի ու դեղորայքի մատակարարման միակ ուղուց, ինչպես նաեւ ՄԱԿ-ին կոչ է արվում դատապարտել Ալիեւի ռեժիմը եւ անհապաղ մարդասիրական օգնության ավիափոխադրում կազմակերպել:

«Ամեն օր 120 հազար հայ պայքարում է Արցախում գոյատեւելու համար: Միակ ճանապարհը, որը տարածաշրջանը կապում է արտաքին աշխարհին, արգելափակվել է ադրբեջանցիների կողմից: Սաստկացող ձմեռը, սննդի եւ բժշկական պարագաների սակավությունը, ընտանիքները թակարդում: Եկե՛ք պահանջենք քայլեր ձեռնարկել՝ վերջ տալու Ալիեւի բռնակալությանը», - գրել է Սեպուհը:



© NEWS.am STYLE