Ավելորդ ջուր. 6 մթերք, որոնք Ձեզ ազատում են այտուցներից

18:41   24 դեկտեմբերի, 2022

Խնձոր

Գիտական ​​հետազոտությունների համաձայն՝ խնձորի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է քաղցկեղային ուռուցքների եւ սրտի հիվանդությունների առաջացման վտանգը, օգնում է նվազեցնել մարմնի քաշը եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը, լավացնում է մարսողությունն ու նորմալացնում է արյան ճնշումը։ Բայց այս միրգը հիանալի միջոց է նաեւ այտուցների դեմ։ Որոշ հիվանդությունների դեպքում նույնիսկ խնձորի ծոմ պահելու օրեր են նշանակվում, որն օգնում է նվազեցնել այտուցը եւ օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը։

Պղպեղ

Բուլղարական պղպեղը պարունակում է բոլոր տեսակի վիտամինների եւ հանքանյութերի հարուստ հավաքածու, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար: Ամենաօգտակարը կարմիր սորտն է, որը հարուստ է կալիումով եւ մագնեզիումով։ Վերջիններս պատասխանատու են այտուցների դեմ հաջող պայքարի համար, քանի որ հաջողությամբ հեռացնում են օրգանիզմից ավելորդ աղերն ու տոքսինները։

Մաղադանոս

Ցանկացած կանաչի հավատարիմ օգնական է այտուցների դեմ պայքարում, բայց նույնիսկ այստեղ կարելի է առանձնացնել առաջատարին՝ մասնավորապես մաղադանոսը: Այս գանգուր տերեւներն օգնում են օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը եւ արագացնել այտուցների հեռացման գործընթացը։ Երեկոյան մաղադանոսով աղցան ուտելը կազատի ձեզ առավոտյան «փքված» տեսքից։

Հնդկաձավար

Առանց աղի ու համեմունքների խաշած հնդկաձավարը (մոտ մեկ բաժակ), որը ուտում են առատ ընթրիքի փոխարեն, երաշխիք է, որ առավոտյան դուք կարթնանաք նույն չափի դեմքով, ինչ դեմքով քնել եք։ Ի դեպ, հնդկաձավարը խորհուրդ է տրվում ավելի հաճախ ուտել հղիներին՝ հենց այտուցների դեմ պայքարի համար։

Վարունգ

Վարունգը հատկապես լավ է օգնում ազատվել սրտային ծագման այտուցներից։ Դրանք ավելի լավ է ուտել թարմ վիճակում, օրինակ՝ կանաչիով եւ լոլիկով աղցանի մեջ։ Եթե ​​շտապ օգնության կարիք ունեք, ապա պատրաստեք վարունգի թարմ քամած հյութ եւ խմեք դատարկ ստամոքսին։

Սմբուկ

Եփած կամ շոգեխաշած սմբուկի կանոնավոր օգտագործումը կարեւոր է այտուցների կանխարգելման եւ բուժման համար, քանի որ օգնում են օրգանիզմից հեռացնել աղերը, որոնք շատ դեպքերում հեղուկի կուտակման պատճառ են հանդիսանում:



© NEWS.am STYLE