Ջեյմս Քեմերոնը հայտարարել է «Տերմինատոր»-ի հնարավոր վերաթողարկման մասին

12:23   22 դեկտեմբերի, 2022

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը «Smartless» փոդքսաթի եթերում խոսել է «Տերմինատոր»-ի հնարավոր վերաթողարկման մասին, գրում է The Playlist-ը:

«Եթե ես ստեղծեի մեկ այլ «Տերմինատոր», ապա, հնարավոր է, նորից փորձեի ֆրանշիզա թողարկել, այնպես, ինչպես հիմա քննարկվում է», - ասել է նա:

Քեմերոնը հավելել է, որ այս պահին ոչինչ որոշված ​​չէ եւ հավելել. «Ես ավելի շատ կկենտրոնանայի արհեստական ​​ինտելեկտի վրա, քան՝ խելագար վատ ռոբոտների»:



© NEWS.am STYLE