«Բացիր աչքերդ». Nemra խումբը նոր երգ է ներկայացրել (վիդեո)

17:27   22 դեկտեմբերի, 2022

Nemra խմբի վոկալիստ Վանն իր ինստագրամյան էջում հայտնել է նոր երգի մասին. երգը, որը կոչվում է «Բացիր աչքերդ», հրապարակվել է YouTube-ի խմբի պաշտոնական էջում:

Երգի երաժշտության եւ բառերի հեղինակը խմբի վոկալիստն է` Վան Եղիազարյանը:

«Սիրեք այն, կամ բաց թողեք այն», - «Ինստագրամ» սոցիալական հարթակում արված իր հրապարակմանը կից գրել է Վանը:

Ավելի վաղ խումբը հայտարարել էր, որ հանդես կգա Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի բակում՝ ի աջակցություն բուհի ուսանողների:



© NEWS.am STYLE