Gucci-ն մեղադրվում է մանկապղծություն քարոզելու մեջ՝ Հարրի Սթայլի գովազդի պատճառով

10:25   23 դեկտեմբերի, 2022

Իտալական Gucci նորաձեւության տանը մեղադրել են մանկապղծություն քարոզելու մեջ։ Պատճառը երաժիշտ Հարի Սթայլսի հետ HA HA HA հավաքածուի գովազդային արշավն է, որտեղ նա նկարահանվել է վարդագույն արջուկի նկարով շապիկով եւ կեցվածք ընդունել մանկական ներքնակի կողքին:

Համացանցի օգտատերերին դուր չի եկել մեծահասակների գովազդում մանկական պարագաների օգտագործումը. նրանք անպարկեշտ ակնարկներ են տեսել, որ «չափահաս տղամարդը» կեցվածք է ընդունում մանկական ներքնակի կողքին:

744-2.jpg (147 KB)

«Ինչու՞ է Gucci-ի գովազդում Հարրի Սթայլզը լուսանկարվել մանկական ներքնակի հետ եւ վարդագույն արջուկի շապիկով: Ինձ սա դուր չի գալիս»,- թվիթերում գրել է շոտլանդացի հեռուստահաղորդավար Ջիլիան ՄակՔեյթը։

Gucci-ի ժառանգորդ Ալեքսանդրա Զարինին, ով նաեւ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարող հիմնադրամի հիմնադիրն է, խոսել է գովազդային արշավի մասին։ «Ինչու՞ են նման կոնտենտ ստեղծել», - գրել է նա սոցցանցերում։ «Ինձ անհանգստացնում է այս ընդհանուր գաղափարախոսությունը, որը Kering-ը փոխանցում է իր ապրանքանիշերի միջոցով»: Սոցցանցերի օգտատերերը նաեւ ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Gucci-ն եւ Balenciaga-ն պատկանում են նույն ընկերությանը՝ Kering-ին։

Նորաձեւության տունը դեռ չի մեկնաբանել քննադատությունը, այս մասին չի խոսել նաեւ Հարի Սթայլսը։



© NEWS.am STYLE