Թեյլոր Սվիֆթն իր «Midnights» ալբոմով նոր ռեկորդ է սահմանել

17:26   23 դեկտեմբերի, 2022

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել «Midnights» ալբոմով։ Ութ շաբաթվա ընթացքում վաճառվել է ձայնագրության 6 միլիոն օրինակ, որից 3 միլիոնն ԱՄՆ-ում։ Այժմ Սվիֆթը միակ կին կատարողն է, ում հինգ ալբոմներից հինգն էլ թողարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել են ավելի քան 1 միլիոն օրինակով։ Այս մասին հայտնում է NME-ն։

«Թեյլորը բազմակողմանի ստեղծագործող ուժ է, որի ձեռքբերումները նրան դասում են երաժշտության պատմության ամենանշանավոր արտիստների շարքում, եւ մենք շատ հպարտ ենք նրա հետ համագործակցելու համար», - երգչուհու հաջողությունը մեկնաբանել է Universal Music Group-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Լյուցիան Գրեյնջը։

Թեյլոր Սվիֆթի «Midnights»-ը «13 անքուն գիշերների պատմություններ են, որոնք սփռված են նրա ողջ կյանքում»։ Նոյեմբերին երգչուհին հայտարարեց The Eras Tour շրջագայության մասին, որը կներառի 52 համերգ ԱՄՆ-ում։



© NEWS.am STYLE