«11 օր ապրումներից ու ցավից սիրտս չդիմացավ այս անարդարությանը»․ Անդրեն հիվանդանոցից հրապարակում է արել

20:00   23 դեկտեմբերի, 2022

Երգիչ Անդրեն նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հիվանդանոցում։

321296524_614262467125425_6128627560217469120_n.jpg (269 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում տեղադրված կադրին կից Անդրեն գրել է․ «11 օր անմարդկային ապրումներից ու ցավից սիրտս չդիմացավ այս անարդարությանը։ Արցախս, տու պենդ կաց»։

Հիշեցնենք, որ արդեն 12 օր է, ինչ փակ է Լաչինի միջանցքը. մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով վրաններ են տեղադրել` արգելափակելով Արցախի բնակչության տեղաշարժը:



© NEWS.am STYLE