Հրապարակվել է «90-ականների շոու» սերիալի թրեյլերը

20:24   25 դեկտեմբերի, 2022

Netflix-ը կիսվել է «90-ականների շոու» նախագծի ընդլայնված թրեյլերով: «70-ականների շոու» հայտնի սիթքոմի շարունակությունը էկրաններ կվերադառնա հունվարի 19-ին:

Սյուժեի գործողությունները տեղի են ունենում 1995 թ.-ին։ Գլխավոր հերոսուհին՝ աշակերտուհի Լիա Ֆորմանը, Էրիկի եւ Դոննայի դուստրն արձակուրդներին այցելում է տատիկին ու պապիկին։ Լեան ծանոթանում է նոր երիտասարդների հետ, որոնց հետաքրքրությունները հակասում են մեծերի գաղափարներին:

Սերիալում հանդես կգան նաեւ օրիգինալ շոուի դերասաններ՝ Էշթոն Քաթչերը, Միլա Կունիսը, Վիլմեր Վալդերրաման եւ այլք։ Առաջին սեզոնի համար հայտարարվել է տասը սերիա։



© NEWS.am STYLE