8 տարվա դադարից հետո․ Քեմերոն Դիասին նկատել են «Back In Action» ֆիլմի նկարահանման հրապարակում (ֆոտո)

20:32   24 դեկտեմբերի, 2022

50-ամյա դերասանուհի Քեմերոն Դիասին, ութամյա ստեղծագործական դադարից հետո, նկատել են «Back In Action» ֆիլմի նկարահանման հրապարակում, գրում է Daily Mail-ը։

Back-in-action.jpg (124 KB)

Նա գլխավոր դերում հանդես կգա Netflix-ի կատակերգական մարտաֆիլմում: Դերասանական կազմին միացել են նաեւ Ջեյմի Ֆոքսն ու Թոմ Բրեդին։ Ֆիլմի ռեժիսորը Սեթ Գորդոնն է։

Back In Action-1.jpg (141 KB)

Դիասը պատմել է, որ որոշել է ստեղծագործական դադար վերցնել, որպեսզի կարողանա ժամանակ հատկացնել ընտանիքին եւ ճիշտ դասավորել կյանքի առաջնահերթությունները։

Լուսանկարները՝ GettyImages/Click news and media



© NEWS.am STYLE