Ընտանեկան բռնություն․ ձերբակալվել է «Մայոր Փեյն» ֆիլմի աստղ Օռլանդո Բրաունը

15:23   24 դեկտեմբերի, 2022

36-ամյա ամերիկացի դերասան եւ ռեփեր Օռլանդո Բրաունը, ով հայտնի է դարձել «Մայոր Փեյն» եւ «Փողոցների ձայնը» ֆիլմերի շնորհիվ, ձերբակալվել է ընտանեկան բռնության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Ոստիկանության բաժանմունք կատարված  հեռախոսազանգից հետո նրան բերման են ենթարկել։ Իրավապահներին հայտնել են, որ Բրաունի տանը ծեծկռտուք է։ ԶԼՄ-ների տվյալներով՝ դերասանն ամենայն հավանականությամբ հարձակվել է ընտանիքի անդամների կամ տան բնակիչներից մեկի վրա։

2016 թվականին Բրաունն արդեն մեղադրվել է ընտանեկան բռնության, ինչպես նաեւ ոստիկանին դիմադրելու եւ բնակարանային գողության մեջ։ 2018 թվականին նա որոշ ժամանակ անցկացրել է բանտում՝ թմրանյութեր պահելու գործով։

Լուսանկարը՝ Global Look Press



© NEWS.am STYLE