The Sun-ը հեռացրել է Մեգան Մարքլի մասին սկանդալային հոդվածն ու ներողություն է խնդրել

23:13   24 դեկտեմբերի, 2022

Բրիտանական The Sun թերթը ներողություն է խնդրել սյունակագիր եւ հեռուստահաղորդավար Ջերեմի Քլարքսոնի հոդվածի համար, որը նվիրված է Մեգան Մարքլին։ Գրառումը հեռացվել է կայքից եւ The Sun-ի արխիվից:

The Sun-ի համար Ջերեմի Քլարքսոնը գրել է, որ Սասեքսի դքսուհին պետք է մերկ շքերթ անի փողոցներով եւ շաղ տալ արտաթորանք: Նա նաեւ հավելել է, որ իր բոլոր «հասակակիցները նույն կերպ են մտածում»։ Հրապարակումն առաջացրել է հասարակական լայն ընդվզում։

«Սյունակագիրների կարծիքներն իրենցն են, բայց որպես հրատարակիչ՝ մենք հասկանում ենք, որ խոսքի ազատության հետ է կապված պատասխանատվությունը: Մենք The Sun-ում ափսոսում ենք այս հոդվածի հրապարակման համար եւ անկեղծորեն ներողություն ենք խնդրում», - հայտարարել է թերթը:

Ջերեմի Քլարքսոնը թվիթերում գրել է, որ հոդվածում ցավալի անդրադարձ է կատարել «Գահերի խաղի» տեսարանին, սակայն շատերն այն «շատ վատ» են ընդունել: «Ես սարսափում եմ, որ այդքան ցավ եմ պատճառել եւ ապագայում ավելի զգույշ կլինեմ», - ասել է նա։



© NEWS.am STYLE