Արքայադուստր Դիանայի վզնոցը կհանվի աճուրդի (ֆոտո)

15:19   25 դեկտեմբերի, 2022

Արքայադուստր Դիանայի խաչով վզնոցը, որը պատրաստված է ամեթիստից ու ադամանդներից կվաճառեն Sotheby’s աճուրդում։ Garrard-ի ոսկերչական տան զարդերը գնահատվում են 120 000 ֆունտ ստեռլինգ: Royal & Noble-ի ամենամյա աճուրդը մեկնարկում է հունվարի 6-ին։ Այս մասին հայտնում է WWD-ն։

Diana-14.jpg (49 KB)

Արքայադուստր Դիանան վզնոցը կրել է 1987 թվականին բարեգործական պարահանդեսի ժամանակ: Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի նախկին կինն այն համադրել է դիզայներ Քեթրին Ուոքերի զգեստի հետ։ Ի դեպ, հենց Գարարդն է ստեղծել արքայադստեր նշանադրության մատանին, ինչպես նաեւ բրիտանական գահի ժառանգորդի հետ նրա հարսանիքի համար ձեւափոխել է Սպենսերների ընտանեկան պսակաթագը:

Վերջին տարիներին խաչի վզնոցը պատկանում էր Asprey & Garrard-ի նախկին ղեկավար Նաիմ Աթթալլային: Նրա մահից հետո զարդը ժառանգել է որդին։ Նա պատմել է, որ արքայադուստր Դիանան իսկապես սիրում էր զարդերը եւ հաճախ էր որոշ ժամանակով խնդրում դրանք։

5625-1.jpg (23 KB)

 «Մահացած արքայադուստր Դիանային պատկանող կամ կրած զարդերը շատ հազվադեպ են հայտնվում շուկայում, հատկապես Աթթալայի խաչի նմանները: Մենք վստահ ենք, որ 1920-ականների այս բացառիկ ծագմամբ ու եզակի զարդը, որը կրել է միայն ինքը՝ արքայադուստրը, կգրավի մեծ թվով գնորդների»,- հայտարարել են Sotheby’s-ում։



© NEWS.am STYLE